Թվեր և փաստեր Հայաստանից
Ապահովագրական բժշկություն
Ո՞ր հանգրվանում ենք Ավելի քան տասը տարի է, ինչ մեր երկրում շրջանառվում է բժշկական ապահովագրության ներդրման գաղափարը։ Այդ ընթացքում ամենատարբեր քննարկումներ են կազմակերպվել, որոշակի քայլեր կատարվել։
Ժամանակ առ ժամանակ թվում էր, թե ուր որ է այն կյանքի կկոչվի, սակայն աշխարհի շատ երկրներում վաղուց արդեն քննություն բռնած այս համակարգը մինչեւ այժմ մեր կյանքում տեղ չի գտել։ Իհարկե, այսօր Հայաստանում կան բժշկական ապահովագրություն ունեցող մարդիկ։
Կամավոր ապահովագրական ծրագրերում մասնավոր հիմունքներով հիմնականում ընդգրկված են միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, օտարերկրյա կապիտալով գործող համատեղ ձեռնարկությունների, հիմնարկների աշխատակիցները, շատ դեպքերում նաեւ նրանց ընտանիքների անդամները։ Ինձ հայտնի է Հայաստանում գործող արտասահմանյան կազմակերպության ներկայացուցչություն, որ փոխհատուցում է իր աշխատակցի եւ ընտանիքի անդամների անգամ ատամների ինպլանտացիայի ծախսերը։ Սակայն ում չէ հայտնի, որ դրա կողքին դեռեւս քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ բժշկին չեն դիմում, քանի որ չեն կարող վճարել բուժման համար։
Միանգամից փաստենք, որ բժշկական ապահովագրություն ունեցող երջանիկները մեզանում փոքրաթիվ են։ Պարզվում է՝ նրանք մեր երկրի բնակչության 1 տոկոսն էլ չեն կազմում։ Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրման հնարավորություններին, անցած ժամանակաընթացքում արձանագրված զարգացումներին բավականին լավատեղյակ է «Դիագնոստիկա» բժշկական միավորման գլխավոր տնօրեն, առողջապահության տնտեսագետ Սարո Ծատուրյանը։ 1992—1997թթ. լինելով ՀՀ Գերագույն խորհրդի (1995թ—ից՝ Ազգային ժողովի) առողջապահության հանձնաժողովի գլխավոր փորձագետը, անմիջականորեն առնչվել է ոլորտի օրենսդրության, բարեփոխումների, ծրագրերի հետ։ Ղեկավարել է «Արինմեդ» բժշկական ապահովագրական ընկերությունը, որ Հայաստանում առաջիններից մեկն էր։ Մի քանի տարի առաջ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ուսումանասիրվեց Հայաստանում կամավոր բժշկական ապահովագրության վիճակը, առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները։
Սարո Ծատուրյանը նաեւ այդ հետազոտությունն իրականացնող փորձագետն է։ Հենց նրա հետ էլ փորձում ենք պարզել, թե բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհի ո՞ր հանգրվանում ենք։ «1997–ի հուլիսի 1—ից Հայաստանում պետպատվերին զուգահեռ պաշտոնապես սկսեց կիրառվել վճարովի բուժօգնության համակարգը։ Հենց 1997–ի վերջին ստեղծվեց բժշկական ապահովագրական մի ընկերություն՝ «Արինմեդը» (հայկական ապահովագրական բժշկություն)։ Հիմնադիրները Հայաստանի առաջատար բժշկական հաստատությունների ղեկավարներն էին, բժիշկներ, ովքեր հասկանում էին, որ ստեղծված իրավիճակում դրա շնորհիվ մի կողմից՝ մարդիկ վճարովի ծառայություններից օգտվելու հնարավորություն կունենան, մյուս կողմից՝ բուժհիմնարկները հնարավորություն կունենան հիվանդներին ժամանակին բուժելու։ Այսինքն, հույսեր կային, որ վճարովի բուժօգնության ներդրմանը զուգահեռ ապահովագրական համակարգը եւս կսկսի զարգանալ։
Մարդիկ կհասկանան, որ ավելի լավ է ապահովագրվել եւ վճարել նախապես եւ քիչ–քիչ, քան թե միանգամից եւ շատ՝ երբ արդեն հիվանդ են։ Բայց, ցավոք, այն ժամանակ մեր երկրի սոցիալ–տնտեսական վիճակը դեռեւս բարենպաստ չէր, որպեսզի այդ համակարգն արագ զարգանար։ Այդ պատճառով որոշակի ծավալի գործ անելուց հետո ընկերությունը երկու–երեք տարի հետո փակվեց։ Նույն ճակատագրին արժանացան այդ ընթացքում կազմավորված մյուս բոլոր կամավոր ապահովագրությունները։ Ուրիշ պատճառներ եւս կային։ Նախ՝ շուկան շատ սահմանափակ էր, եւ մեծ ծավալների գումարներ հնարավոր չէր հավաքել, մյուս կողմից՝ մեր երկրում ապահովագրական շուկայի կարգավորման խիստ քաղաքականություն սկսեց իրականացվել։ Արդյունքում ապահովագրական ընկերություններին ներկայացվող պահանջներն աստիճանաբար խստացան։ Եթե 1997–ին ապահովագրական ընկերություն հիմնելու հիմնադիր կապիտալը 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ էր, ապա աստիճանաբար աճելով՝ այն այսօր հավասարեցվել է 1 մլն դոլարին։ Հետագա տնտեսական աճը նոր հնարավորություններ ստեղծեց։
Հայաստանում կամավոր բժշկական ապահովագրության դաշտում այսօր հիմնական գործողները 4—5–ն են՝ «Լոնդոն–Երեւան», Ինգո–Արմենիա, «Կասկադ» ինշուրանս, Ռուսգոսստրախ։ Նրանք միասին վերահսկում են կամավոր բժշկական ապահովագրության շուկայի 90 տոկոսից ավելին։ Սակայն, ինչպես նշվեց, ապահովագրված անձանց թիվը խիստ սահմանափակ է։ Այս շուկան, փաստորեն, գոյություն ունի գործատուների նախաձեռնության հաշվին։ Դրա զարգացման հիմնական ուժն առ այսօր եղել եւ մնում է այդ գործատուների մտածելակերպը։ Արտասահմանյան կապիտալով աշխատող կազմակերպությունների համար այն գաղափարը, որ իրենց աշխատողները պետք է բժշկական ապահովագրություն ունենան, ինքնըստինքյան ենթադրվող, հասկանալի մի բան է։ Կան նաեւ սեփական նախաձեռնությամբ իրենց կամ ընտանիքներին ապահովագրող անհատ քաղաքացիներ, սակայն՝ հատուկենտ»,–ասում է Սարո Ծատուրյանը։ Նա ցավով փաստում է, որ տեղական կազմակերպությունները, նույնիսկ եթե բավարար ֆինանսական հնարարվորություներ ունեն, դեռեւս հազվադեպ են գնում իրենց աշխատողներին ապահովագրելու քայլին։ Մինչդեռ այսօր շուկայում սակագներն այնպիսին են, որ եթե աշխատավարձի ֆոնդի ընդամենը 2—3%–ի չափով հավելյալ վճարումներ անեն, ապա իենց աշխատողները եւս բժշկական ապահովագրություն կունենան։ Ի՞նչն է պատճառը։ «Սա, կարծում եմ, առաջին հերթին մտածելակերպի խնդիր է։ Դա շատերին անծանոթ գաղափար է, եւ չեն էլ պատկերացնում, թե դա ինչի համար է։ Նաեւ չմոռանանք այն հանգամանքը, որ Հայաստանի աշխատաշուկայում այսօր բավական է լավ մասնագետին բարձր աշխատավարձ առաջարկվի, որպեսզի նա համաձայնվի աշխատել։ Աշխատավարձն է հանդիսանում գրեթե միակ, վճռորոշ գործոնը։ Սոցիալական ծառայությունների հարակից փաթեթ ունենալ–չունենալու հարցն առայժմ չի կարեւորվում։ Մինչդեռ շատ երկրներում հաճախ դա առավել կարեւոր է, քան աշխատավարձը։ Առանց բժշկական, դժբախտ դեպքերից ապահովագրության կամ սոցիալական բնույթի որոշակի ծառայությունների գործատուի առաջարկը բավականաչափ հրապուրիչ չի լինում»,–մեկնաբանում է մասնագետը։ Նա օրենսդրական դաշտում դրական առաջընթաց է համարում Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ 2010 թ. փետրվարի 23–ին «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումը։ Դրանով «գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները՝ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչեւ 10 հազար դրամի չափով կատարված վճարը մտնում է շահույթից նվազող ծախսերի մեջ»։ Գործատուն կարող է ավելին էլ վճարել ճոխ ապահովագրություն ձեռք բերելու համար, բայց միայն մինչեւ 10 հազար դրամը կմտնի ծախսերի մեջ, մնացածն իր շահույթից պետք է վճարի։ Կարեւոր այս քայլը, միանշանակ, ճանապարհ է հարթում պարտադիր բժշկական ապահովագրման ներդրման համար։ Շարունակելի
Կարդացեք նաև
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի համարներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն